Արգենտինայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներն Օլիվիոս կոչվող նստավայրում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր համերաշխությունն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արգենտինայի նախագահի մամուլի ծառայությունը: Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը, Արգենտինայի և Չիլիի հայ առաքելականեկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանը, ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները, գործարար Էդուարդո Էռնեկյանը:

Հայերեն English

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ