Խճանկար

Աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն մահ կապված Է պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ. ԱՄԿ

1 րոպեի ընթերցում

Աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն մահ կապված Է պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ. ԱՄԿ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 2014 թվականին շուրջ 350 հազար մարդ Է զոհվել արտադրության մեջ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով, ավելի քան 2 մլն մարդ մահացել Է պրոֆեսիոնալ հիվանդություններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, այս տվյալները հրապարակել Է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի քաղաքական հարցերով տեղակալ Սանդրա Պոլասկին՝ ապրիլի 14-ին Սոչիում ելույթ ունենալով աշխատանքի պահպանության առաջին համառուսաստանյան շաբաթվա շրջանակներում:

Ինչ վերաբերում Է վնասվածքներին, ապա այստեղ վիճակագրությունը, Պոլասկիի խոսքով, Էլ ավելի անմխիթարական Է. տարեկան վնասվածքներ են ստանում 330 մլն աշխատողներ, 160 միլիոնը պրոֆեսիոնալ հիվանդություններ են ձեռք բերում:

«Աշխատատեղերի անվտանգության ապահովման խնդիրը ակտուալ Է բոլոր երկրների համար, եւ աշխատանքի անվտանգության բարձրացման հարցում գլխավոր դերը պատկանում Է ոչ միայն պետությանը, այլեւ գործատուներին եւ իրենց իսկ աշխատողներին»,-ասել Է Պոլասկին: Նրա խոսքով՝ պետությունների առջեւ ծառացած Է «կանխիչ մշակույթի»՝ արտադրության մեջ դժբախտ պատահարների կանխարգելման մշակույթի ձեւավորման խնդիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում