Խճանկար

15-ամյա չինացի աղջիկը դեմքի պլաստիկ վիրահատություն Է արել ընկերոջը վերադարձնելու համար

1 րոպեի ընթերցում

15-ամյա չինացի աղջիկը դեմքի պլաստիկ վիրահատություն Է արել ընկերոջը վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենան նահանգի բնակչուհի Լի Հի Դենեյը դեմքի պլաստիկ վիրահատություն Է արել իր նախկին ընկերոջը վերադարձնելու համար: Իր լուսանկարները 15-ամյա Լին զետեղել Է չինական Weibo սոցիալական ցանցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Լի Հի Դենեյի ակաունտին արդեն բաժանորդագրվել Է գրեթե 600 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ սոցցանցի օգտատերերի մեծամասնությունը քննադատել Է աղջկան: Ոմանք Էլ կասկած են հայտնել լուսանկարների իրական լինելու հարցում եւ ենթադրել են, որ ֆոտոմոնտաժ Է արվել: Բանավեճի մասնակիցներից մի քանիսն ընդգծել են, որ Չինաստանում անչափահասներին պլաստիկ վիրահատություն անելու համար պահանջվում Է ծնողների թույլտվությունը:

cbg.cn հրատարակությունը ճշտում Է, որ մի շարք վիրահատությունների ընթացքում ուղղել են Լի Հի Դենեյի քթի ձեւը, կատարել կոպերի պլաստիկա եւ մի քիչ Էլ փոխել են դեմքի ձեւը:

Լուսանկարը`weibo.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում