Խճանկար

Մարսի վրա հեղուկ ջրի նշաններ են գտել

1 րոպեի ընթերցում

Մարսի վրա հեղուկ ջրի նշաններ են գտել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Curiosity մարսագնացից ստացված նոր տվյալները ցույց են տվել, որ Կարմիր մոլորակի վրա ջուր կա ոչ միայն սառցադաշտերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարսի մակերեւույթի մոտ, ամենայն հավանականությամբ, կա հեղուկի շերտ: Այս մասին Է վկայում հողի մեջ պերքլորական թթվի աղի առկայությունը. այս նյութն այնպես Է իջեցնում սառեցման ջերմաստիճանը, որ ջուրը չի վերածվում սառցի, այլ մնում Է հագեցած աղալուծույթի տեսքով: Նոր հետազոտությունը ներկայացված Է Nature հանդեսում:

Գիտնականների խոսքով՝ 4,5 միլիարդ տարի առաջ Մարսի վրա եղել Է վեց անգամ ավելի շատ ջուր եւ խիտ մթնոլորտ: Այնուհետեւ գրեթե ամբոջ ջուրը հեռացել Է տիեզերք՝ Մարսի վրա մթնոլոտը պաշտպանող մագնիսական դաշտերի բացակայության պատճառով:

2015 թվականին այլ հետազոտական խմբեր հաղորդել են, որ մարսյան սառցադաշտերում, որոնք թաքնված են փոշու հաստ շերտի տակ, կա ավելի քան 150 միլիարդ խորանարդ մետր սառույց: Նաեւ NASA-ի մասնագետները հայտարարել են, որ հեռավոր անցյալում Մարսի հյուսիսային կիսագնդի գրեթե ամբողջ մակերեւույթին օվկիանոս Է եղել:

Լուսանկարը`NASA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում