Խճանկար

Նիդեռլանդների սուպերմարկետներում հաճախորդներին լիցքաթափելու համար դիսկոտեկներ են կազմակերպվում

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների սուպերմարկետներում հաճախորդներին լիցքաթափելու համար դիսկոտեկներ են կազմակերպվում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների սուպերմարկետներում գնումներն ավելի հաճելի դարձնելու համար և հաճախորդների գրավելու նպատակով ժամանակ առ ժամանակ առևտրի սրահները վերածվում են դիսկոտեկի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դիսկո-շոփինգի կազմակերպիչ Յոստ Աարստենն իր վրա է վերցրել ողջ աշխատանքը: Նա սրահում տեղադրում է ձայնային և լուսային սարքավորումներ, հրավիրում է դիջեյների, ընտրում է համապատասխան երաժշտություն:

Գնորդները կարող են համատեղել հաճելին օգտակարի հետ և լիցքաթափվել սրահում, անգամ պարել:

Վերջին դիսկոտեկն անցկացվել է ապրիլի 10-ին Ամստերդամի «Dirk van den Broek» հյուրանոցում, որին մասնակցել են ավելի քան 3 հազար գնորդ:

Շոփինգ-դիսկոտեկին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում