Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներն ազատված են ձյան շերտից եւ մերկասառույցից

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները ապրիլ 14-ի կեսօրվա դրությամբ ոչ միայն անցանելի են, այլ նաեւ՝ ազատված ձյան շերտից եւ մերկասառույցից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը՝ մաքրման աշխատանքներ են իրականացվել երեկ ցերեկը եւ երեկոյան, որի շնորհիվ ճանապարհները հիմնականում ազատվել են թաց ձյան շերտից, իսկ առավոտվա արեւոտ ու տաք եղանակին արդեն հալվել է գիշերվա ցրտի ազդեցության տակ գոյացած մերկասառույցը:Բաց եւ երթեւեկելի են նաեւ Վերին Գետաշեն-Մադինա, Ծովակ-Ախպրաձոր ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:

«Հուսանք, որ սա վերջին ձյունը, ճանապարհների ձմեռային սպասարկման ավարտը կլինի, եւ ճանապարհաշինարարներն այսուհետ քայլեր կձեռնարկեն ճանապարհների ամառային սպասարկման համար»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին