Գեղարքունիքում տեղացած ձյունն ու գիշերային սառնամանիքը չեն վնասել ծիրանենիների բողբոջները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզում ապրիլի 13-ի գիշերվա եւ ցերեկվա ընթացքում տեղացած առատ ձյունը եւ ապրիլի 14-ի գիշերվա ընթացքում գրանցված սառնամանիքը չեն վնասել ծիրանենիների բողբոջները, որոնք նոր-նոր էին սկսել բացվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վաստակաշատ այգեգործ, պտղատու ծառատեսակների տնկիների արտադրությամբ զբաղվող Խաչիկ Տեր-Հովսեփյանը՝ ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի պտղատու ծառատեսակներից առայժմ փոքր-ինչ բողբոջել են ծիրանի ծառերը, իսկ մնացած տեսակները դեռեւս գտնվում են ձմեռային հանգստի փուլում:»Անցած գիշեր մեզ մոտ դիտվել է մինչեւ 2 աստիճան սառնամանիք, որն էապես չէր կարող վնասել ծիրանենու նոր երեւացող բողբոջները: Եթե հերթական գիշերվա ընթացքում էլ չդիտվի մինչեւ 7 աստիճան սառնամանիք, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծիրանի բերքը Գեղարքունիքում այս տարի փրկված կլինի: Վերջին երկու տարում մարզում ծիրանի բերք առհասարակ չի եղել վերահաս սառնամանիքների եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին