ԵԽԽՎ նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, եվրոպացի պաշտոնյային ուղեկցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԵԽԽՎ նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:
Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը տիկին Անն Բրասերին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից:

