Հայոց ցեղասպանություն

Բաթումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

1 րոպեի ընթերցում

Բաթումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին և հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից նվիրաբերված խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, օրհնության կարգն անցկացրել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Միջոցառմանը ելույթ են ունեցել Վանաձորի և Բաթումի քաղաքապետներ Սամվել Դարբինյանը և Գիորգի Երմակովը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Բաթում կատարած այցի շրջանակներում Վանաձորի քաղաքապետը հյուրընկալվել է Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովին: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են երկու քույր քաղաքներ Վանաձորի ու Բաթումի միջև տարաբնույթ կապերի հետագա զարգացման հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում