Մարզային

Անձրեւաջրերի հետեւանքով փլուզվել է տան պատը

1 րոպեի ընթերցում

Անձրեւաջրերի հետեւանքով փլուզվել է տան պատը

ԱՐՏԱՇԱՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 13-ին, ժամը 23:53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի արտաքին պատը անձրեւաջրերի հետեւանքով մասամբ փլուզվել է, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ փլուզվել է Մ.Ա.-ին պատկանող տան հյուրասենյակի 2 ք/մ մակերեսով արտաքին պատը: Առկա է կրկին փլուզման վտանգ:

Առկա եւ հետագա վնասներից խուսափելու նպատակով տան բնակիչները ներկայումս բնակվում են Երեւանում:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում