Քեմբրիջի դքսուհին հետաքրքիր մանրամասներ է պատմել արքայազն Ջորջի արկածների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլիամի և Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնի որդին` արքայազն Ջորջն արդեն քայլում է և թոթովում: Իր տարիքի մյուս երեխաների նման նրա հետ նույնպես ծիծաղաշարժ դրվագներ ու արկածներ են պատահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Beast կայքը, նման մի դեպքի մասին Լոնդոնի ամենահին և շքեղ «Գորինգ» հյուրանոցի հիմնադրման 105-ամյակի տոնակատարության ժամանակ Քեմբրիջի դքսուհիՔեյթՄիդլթոնը պատմել է զբոսաշրջության գործակալ Կլաուդիա Գորդոնին: «Ես նրան հարցրեցի, թե արդյոք արքայազն Ջորջը ուրախ է նոր արքայազնի կամ արքայադստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ: Նա ասաց՝ այո, և որ արքայազնն արդեն խոսում ու քայլում է»,- պատմել է Կլաուդիա Գորդոն:

Դրանից հետո դքսուհին պատմել է, որ երբ փոքրիկ արքայազնին ասել են, որ հայրը` արքայազն Ուիլիամը, Չինաստանում է, նա մոտեցել է ճենապակե սպասքի պահարանին, բացել դուռը և ասել. «Հայրիկն այստեղ չէ»:

Քեմբրիջի դքսուհին խոստացել է, որ իրենք կաշխատեն ապագա թագաժառանգի աշխարհագրական գիտելիքների վրա:

Քեմբրիջի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին ծնվել է 2013 թվականի հուլիսի 22-ին: Նա Ուելսի արքայազն Չարլզի և Ուելսի արքայադուստր Դիանայի թոռն է։ Իր պապիկից և հայրիկից հետո նա թագուհի Էլիզաբեթ երկրորդի գահին հավակնորդ երրորդ թագաժառանագն է: Քեմբրիջի դքսուհի Քեյթը պատրաստվում է ծննդաբերել իր երկրորդ երեխային, ինչն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Լոնդոնի արևմուտքի «Սենտ Մերի» հիվանդանոցում, որտեղ երկու տարի առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում