Խճանկար

Զոքանչները կենդանիներին պարտվել են մերձավոր ազգականների բրիտանական վարկանիշում

2 րոպեի ընթերցում

Զոքանչները կենդանիներին պարտվել են մերձավոր ազգականների բրիտանական վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչները տնային կենդանիներին ընտանիքի ավելի մոտ անդամներ են համարում, քան իրենց ամուսինների ծնողներին: Այդ մասին, ինչպես գրում Է The Daily Telegraph-ը, վկայում են Matalan ռիթեյլերի անցկացրած հարցման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման մասնակիցներին առաջարկվել Է պատասխանի տրված տարբերակներից ընտրել նրանց, ովքեր, իրենց կարծիքով, ամենամոտ ազգականն են: Մեծամասնությունն (տասից վեցը) ընտրել Է իրենց զուգընկերներին: Համանման արդյունքներ են եղել նաեւ «եղբայրը կամ քույրը» տարբերակում: Ընդ որում՝ ձայների 22 տոկոսն ստացել են տնային կենդանիներն այն դեպքում, երբ ամուսնու ծնողների կամ ամուսնու օգտին քվեարկել Է հարցվածների միայն 21 տոկոսը:

Փորձագետ Մարկ Էռլսի կարծիքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ կենդանիները ժամանակակից ընտանիքի բարեկեցության խորհրդանիշներից մեկն են: «Նրանք նույնքան կարեւոր են, որքան ընտանիքը եւ ընկերները»,-նշել Է նա:

Հարցման ընթացքում բրիտանացիներին նաեւ առաջարկվել Է պատասխանել, թե ինչն են նրանք առաջնային համարում իրենց ընտանիքի համար: Մեծամասնությունը (35 տոկոսը) հայտարարել Է, որ դա մերձավորների երջանկությունն Է: Երկրորդ տեղն զբաղեցրել Է «առողջությունը» պատասխանը (ավելի քան 25 տոկոսը): Ամենաքիչը եղել Է «բավարար միջոցների առկայությունը» պատասխանը, իսկ «վերջին նորույթներն ունենալու» տարբերակը ոչ ոք չի ընտրել:

Լուսանկարը` Arthur Mola / Invision / AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում