Խճանկար

Ծննդատունը Քեմբրիջի դքսուհու ծննդաբերությունից առաջ սահմանափակել է ավտոկայանատեղին

1 րոպեի ընթերցում

Ծննդատունը Քեմբրիջի դքսուհու ծննդաբերությունից առաջ սահմանափակել է ավտոկայանատեղին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի սուրբ Մերի հիվանդանոցի Lindo Wingմասնավոր համալիրը սահմանափակել է ավտոկայանատեղին: Այդ հիվանդանոցում պատրաստվում է ծննդաբերել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Այս մասին գրում է The Daily Mirror-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում նշվել է, որ թագավորական երեխայի ծննդյան պատրաստությունները սկսվել են ծննդատանը տեղ գրանցելով: Քեյթ Միդլթոնը պետք է ծննդաբերի երկու շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդանոցն արդեն եռուզեռի մեջ է: Ավելի ուշ այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է հիվանդանոցում տեղ հատկացնել լուսանկարիչների, լրագրողների և նկարահանող խմբի համար: Քեյթ Միդլթոնը նույն հիվանդանոցում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ արքայազն Ջորջին:

Ուիլյամը և Քեյթը չգիտեն ապագա երեխայի սեռը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ բրիտանական տոտալիզատորները խաղադրույքներ են ընդունում երեխայի սեռի և անվան վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում