Հայրավանքում եւ Խաչաղբյուրում քամուց տուժել են 19 տնտեսություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անցած ուրբաթ օրը Գեղարքունիքի մարզի Հայրավանք եւ Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամիները վնասներ են հասցրել 19 տնտեսությունների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայրավանքի գյուղապետ Դավիթ Բադոյանը եւ Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը, հիմնական վնասը քամին հասցրել է բնակարանների տանիքիներին՝ պոկելով թիթեղները կամ ազբոշիֆերները, փայտե ամրությունները: Ըստ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացված ակտերի՝ Հայրավանքում քամին վնասել է 450 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող 12 բնակարանների տանիքներ, որոնց վերականգնման համար հարկավոր կլինի 205 ազբոշիֆեր եւ 80 քառակուսի մետր մակերեսով թիթեղ:

Խաչաղբյուրում քամուց տուժել են 7 տնտեսություն, որոնց մեջ առավել մեծ վնաս են կրել Օգսեն Անդրեասյանի եւ Ռաֆայել Աղեկյանի տնտեսությունները: Քամին ամբողջությամբ պոկել է Օգսեն Անդրեասյանի 180 քառակուսի մետր ցինկապատ կտուրը, իսկ Ռաֆայել Աղեկյանի բնակարանից՝ 30 քառակուսի մետր մակերեսով կտուրը՝ փուլ բերելով նաեւ կտուրը պահող պատը, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ բնակարանին գազ մատակարարող խողովակը: Քամին Խաչաղբյուրում արմատահան է արել նաեւ մի մեծ բարդի ծառ, որը տապալվել է էլեկտրահաղորդման գծի վրա՝ որոշակի ժամանակով հոսանքազրկելով թաղամասը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին