65-ամյա բազմազավակ գերմանուհին սպասում Է քառյակի ծնվելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի 65-ամյա բնակչուհի Անեգրետ Ռաունիգը, որը 13 երեխաների մայր Է, կրկին հղի Է. այս անգամ քառյակ Է ունենալու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով գերմանական RTL հեռուստաալիքը:

Անեգրետը, որը ռուսերենի եւ անգլերենի ուսուցչուհի Է, կարողացել Է վերստին հղիանալ արհեստական բեղմնավորման օգնությամբ: Այս եղանակով հղիանալու փորձերը նա արտասահմանյան կլինիկաներում ձեռնարկում Էր վերջին մեկուկես տարվա ընթացքում: Կինը որոշել Էր եւս մեկ երեխա ունենալ այն բանից հետո, երբ նրա 9-ամյա կրտսեր դուստրն ասել Էր, թե ցանկանում Է փոքր եղբայր կամ քույր ունենալ:

Ինչպես նշում Է Bild-ը, Ռաունիգը հղիության 21-շաբաթում Է: «Իհարկե, ես շոկի մեջ Էի, երբ իմացա այդ մասին»,-պատմել Է նա, նշելով, թգ չի քննարկել սաղմերի թվի նվազեցման տարբերակը: «Իրականում ես չեմ վախենում: Հուսով եմ, որ կմնամ առողջ եւ ֆիզիկական լավ վիճակում»,-հավելել Է կինը:

Գերմանուհու հղիությունը, որն արդեն յոթ թոռ ունի, ընթանում Է առանց լուրջ բարդությունների: Փոքրիկները պետք Է լույս աշխարհ գան ամռանը: Այն ժամանակ գերմանուհին կդառնա չորս երկվորյակների ամենատարեց մայրը: Նրա բոլոր 13 երեխաները հինգ տարբեր ամուսիններից են: Ավագ որդին 44 տարեկան Է, կրտսերը՝ ինը (դուստրը ծնվել Է, երբ մայրը 55 տարեկան Էր):

Լուսանկարը` AFP

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը