Խճանկար

Ֆրանսիացի «սարդ-մարդը» նվաճել Է ԱՄԷ-ի ամենաբարձր երկնաքերներից մեկը՝ 75-հարկանի Kayan Tower-ը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի «սարդ-մարդը» նվաճել Է ԱՄԷ-ի ամենաբարձր երկնաքերներից մեկը՝ 75-հարկանի Kayan Tower-ը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեն Ռոբերը, որը հայտնի Է որպես «ֆրանսիացի սարդ-մարդ», առանց որեւԷ վտանգականխման միջոցների նվաճել Է հերթական երկնաքերը՝ 75-հարկանի Kayan Tower-ը Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄԷ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հաղորդել Է Gulf News թերթը: Հրատարակության տվյալներով՝ Ռոբերը 310 մետրը հաղթահարել Է ընդամենը 65 րոպեում: Այս անգամ նրան հաջողվել Է գերակատարել սկզբնական պլանը, քանի որ շենքի բարդ ոլորուն ճակատի պատճառով վերելքը պետք Է տեւեր 90-ից մինչեւ 120 րոպե: Ըստ որում ալպինիստական հանդերձանքից նա օգտագործել Է սոսկ կավիճ եւ հատուկ կոշիկներ:

«Վաղեմի երազանքս իրականացավ»,- հայտարարել Է մարզիկը լրագրողներին: Ինչպես հայտնել Է հրատարակությունը, Ռոբերը պլանավորում Է համաշխարհային ռեկորդի սահմանման հայտ ներկայացնելԳինեսի ռեկորդների գիրք:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, իր կարիերայի ընթացքում «ֆրանսիացի սարդ-մարդը» նվաճել Է շուրջ 130 երկնաքեր, ներառյալ Էմիրությունների Burj Khalifa-ն, Empire State Building-ը Նյու Յորքում եւ Էյֆելյան աշտարակը Փարիզում: Աշխարհի երկրների իրավապահ մարմինները նրան բազմիցս ձերբակալել են առանց իշխանությունների թույլտվության վերելքներ իրականացնելու համար: Սակայն այս անգամ Ռոբերը հատուկ հրավեր Էր ստացել Դուբայ՝ ուշադրություն հրավիրելու 273,2 միլիոն դոլար արժողությամբ 310-մետրանոց բնակելի երկնաքերի շինարարության նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում