Քասախ գյուղի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով 23-ամյա երիտասարդ է տուժել
1 րոպեի ընթերցում
![Քասախ գյուղի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով 23-ամյա երիտասարդ է տուժել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/801445.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 13-ին՝ ժամը 05.03-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, «Օպել» մակնիշի 34PT310 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ա., ծնված 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: