Հասարակական

Վարարել է Տանձուտ գետը

1 րոպեի ընթերցում

Վարարել է Տանձուտ գետը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվել Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին ահազանգ է ստացվել ապրիլի 11-ին՝ ժամը 19.05-ին: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Տեղում պարզվել է, որ Տանձուտ գետի վարարման հետևանքով թիվ 211 տան մոտակայքում փլուզվել է գետի ափապաշտպան պատը` մոտ 15մ երկարությամբ և 2մ բարձրությամբ. ջրածածկման վտանգ չկա: Դեպքի վերաբերյալ ապրիլի 12-ին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում