Հայոց ցեղասպանություն

Լոս Անջելեսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ապրիլի 8-ին «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդես է բացվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ավելի քան 500 հյուր է մասնակցել երկար սպասված եռօրյա ցուցահանդեսի բացմանը Լոս Անջելեսի «Սկիրբոլ» մշակութային կենտրոնում: Հայ բարեգործական ընդհանուր միության ասպետների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ բացված ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային մամուլի առաջին էջերին՝ Հայոց ցեղասանության լուսաբանման իլյուստրացիաներ, լուսանկարներ, էսքիզներ:

Միջոցառմանը մասնկցել են կառավարության պաշտոնյաներ, համանքային առաջնորդներ, գիտնականներ և մասնագետներ: Պատվավոր հյուրերի շարքում է եղել կոնգրեսական Բրեդ Շերմանը: Երեկոյի հիմնական բանախոսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն է եղել: Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել է Հայ առաքելական եկեղեցու ՀյուսիսայինԱմերիկայիԱրևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով արտահայտել է իր երախտագիտությունը ՀԲԸՄ ասպետներին` Հարութ Յաղսեզյանի գլխավորությամբ, ցուցահանդեսը հիանալի կազմակերպելու համար: Նա նաև շեշտել է Հայկ Դեմոյանի կատարած աշխատանքի կարևորությունը:

«Այս ցուցահանդեսը բացահայտում է մարդկության դեմ իրականցված հանցագործության ճշմարտությունը և հստակորեն ցույց է տալիս 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափները: Այս հրաշալի ցուցահանդեսը հնարավոր չէր լինի առանց Հայկ Դեմոյանի` հանուն արդարության անդադրում ջանքերի»,- ասել է արքեպիսկոպոս Տերտերյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում