Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը քաղաքակիրթ մարդկությանն ուղղված յուրահատուկ կոչ է. ԼՂՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը քաղաքակիրթ մարդկությանն ուղղված յուրահատուկ կոչ է. ԼՂՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանի եւ Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը կարեւորել է թե բարոյական, թե քաղաքական տեսանկյուններից՝ նշելով, որ դա մի յուրահատուկ կոչ է՝ ուղղված քաղաքակիրթ մարդկությանը` նման ոճրագործությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում