Խճանկար

Ճանապարհորդները մեկ տարում 76 հազար դոլար մանրադրամ են թողել Նյու Յորքի օդանավակայաններում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհորդները մեկ տարում 76 հազար դոլար մանրադրամ են թողել Նյու Յորքի օդանավակայաններում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յոքն սպասարկող երեք օդանավակայաններում՝ Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում, Լա Գուրադիում եւ Նյու Ջերսիի նահանգում գտնվող Նյուարկ միջազգային օդանավակայանում, ճանապարհորդները 76 հազար դոլար մանրադրամ են թողել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 11-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Փողի մեծ մասը մոռացվել Է ուղեւորների նախաթռիչքային զննման կետերում. մետաղափնտրիչներով անցնելիս մարդիկ գրպաններից հանում են մանրադրամը, իսկ հետո մոռանում են այն վերցնել:

Իսկ ընդամենը, Տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի բոլոր օդային նավահանգիստներում թողնվել Է ավելի քան 675 հազար դոլար:

2005 թվականին Կոնգրեսը Տրանսպորտի անվտանգության վարչությանը թույլատրել Է ուղեւորների կողմից մոռացված ամբողջ մանրադրամը ծախսել անվտանգության համակարգերի բարելավման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում