Խճանկար

Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի երեխա կորդեգրեն

1 րոպեի ընթերցում

Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի երեխա կորդեգրեն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղային զույգ 39-ամյա Անժելինա Ջոլին և 51-ամյա Բրեդ Փիթը, ովքեր դաստիարակում են վեց երեխաների, որոշել են որդեգրել յոթերորդ երեխային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրանք որոշել են որդեգրել սիրիացի փոքրիկ աղջկա:

Փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Աստղային զույգը վաղուց ցանկություն ուներ Սիրիայից երեխա որդեգրել, սակայն Ջոլիի վիրահատության պատճառով գործընթացը հետաձգվել էր:

Սիրիական հակամարտության ընթացքում 2012թ.-ից ի վեր Ջոլին Սիրիա այցելել է 6 անգամ, այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ այցելել է փախստականների ճամբար:

Զույգի վեց երեխաներն են՝ 13-ամյա Մեդդոկսը, 11-ամյա Պասկը, 10-ամյա Զահարը, 8-ամյա Շայլոն և 6-ամյա երկվորյակներ Վիվիենը և Նոկսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում