Christie's-ը պատրաստվում Է սենսացիոն աճուրդներ անցկացնել Նյու Յորքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie's աճուրդային տունն առաջին անգամ մեկ շաբաթվա շրջանակներում կմիավորի իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի եւ հետպատերազմյան արվեստի ստեղծագործությունների աճուրդները, ինչպես նաեւ հատուկ աճուրդ կանցկացնի «Առաջ դեպի անցյալը» խորագրով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 10-ին Լոնդոնում կայացել Է մի քանի ստեղծագործությունների մամուլի ցուցադրությունը, որոնք Նյու Յորքի աճուրդներում կներկայացվեն մայիսին, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (Օ տարբերակը) ստեղծագործությունը՝ 140 մլն դոլար գնահատիչ արժեքով: Այդ կտավն աճուրդային տան փորձագետները համարում են նկարչի ամենանշանակալի աշխատանքը, որը գտնվում Է մասնավոր ձեռքերում:

«Սովորաբար մենք աճուրդներն անցկացնում են երկու շաբաթ: Բայց այս անգամ որոշեցինք փորձել՝ մեկ շաբաթվա ընթացքում անցկացնել աննախադեպ մասշտաբի եւ աննախադեպ կարեւորության մի շարք աճուրդներ: Դրա պատճառները երկուսն են՝ առաջինը՝ ավելի ու ավելի շատ հաճախորդներ են հետաքրքրվում տարբեր դարաշրջանների ստեղծագործություններով եւ նրանց հարմար կլինի բոլորը միասին տեսնելը: Երկրորդ՝ մենք աճուրդները կանցկացնենք Վենետիկյան բիենալեից անմիջապես հետո, մեր պոտենցիալ գնորդները Վենետիկից կվերադառնան՝ այնտեղ տեսածից ոգեւորված, եւ, ինչպես մեզ Է թվում, նրանք ամենահարմար տրամադրվածությունը կունենան մեր աճուրդների համար»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է Christie's-ի՝ իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի բաժնի միջազգային տնօրեն Ջովաննա Բերտացոնին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում