Խճանկար

Գնորդներն Apple Watch-ի որոշ մոդելներ կստանան միայն օգոստոսին

2 րոպեի ընթերցում

Գնորդներն Apple Watch-ի որոշ մոդելներ կստանան միայն օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Watch-ի որոշ մոդելներ օգոստոսից շուտ չեն ստանա այն գնորդները, որոնք ընդամենը մեկ ժամ են ուշացել նոր գաջեթի նախնական պատվերների ընդունումն սկսվելուց: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNet հրատարակությունը: Պատվերների ընդունումը մեկնարկել Է ապրիլի 10-ի կեսգիշերին, եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելների պաշարներն սպառվել են բառացիորեն մեկ ժամում: Մեկ հոգուն վաճառվում Է երկու Apple Watch-ից ոչ ավելի:

Գիշերվա ժամը մեկին Apple-ի կայքում պատվերների համակարգը ժամացույցի շատ մոդելների առաքման ժամանակը խոստացել Է ոչ շուտ, քան ամռան սկզբին, իսկ առավել մեծ պահանջարկ ունեցողները՝ սոսկ օգոստոսին: Յուրաքանչյուր գնորդ կարող Է պատվիրել երկու Apple Watch-ից ոչ ավելի:

Լոնդոնի Seenit ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրեն Դեյվ Ստեռլինգը պատվիրել Է սեւ գոտիով ժամացույց եւ պարզել, որ այն կստանա հունիսին: «Ուշացումն ինձ համար անսպասելի չԷր, ուստի շատ չվշտացա»,- հայտարարել Է նա CNet-ին: Ստեռլինգը հավելել Է, որ սպասում Է ժամացույցին, որ ամեն անգամ գրպանից սմարթֆոնը չհանի, երբ Էլեկտրոնային փոստ Է ստանում:

Առաջին գնորդներն ապրիլի 24-ին Apple-ի խելացի ժամացույցները կստանան ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում: Ժամացույցները մատչելի են երկու տարբերակով՝ Էկրանի 38 եւ 42 միլիմետր չափերով: Դրանք արժեն 350-ից մինչեւ 17 հազար դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում