Խճանկար

Շոկոլադ համտեսողը շաբաթական ուտում է 5 կգ շոկոլադ

1 րոպեի ընթերցում

Շոկոլադ համտեսողը շաբաթական ուտում է 5 կգ շոկոլադ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ալեքս էմերսոն-Ուայթը՝ հանդիսանալով զատիկի շոկոլադային աղանդերի համտեսող, շաբաթական ուտում է հինգ կիլոգրամ շոկոլադ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրա պարտականության մեջ մտնում է գնահատել շոկոլադների և տարբեր շոկոլադային ձվերի ու կոնֆետների համը, որոնք հայտնվում են խանութներում: Նա ամեն տարի վիճակագրություն է ներկայացնում՝ համեմատելով տարբեր արտադրողների արտադրանքները և նշում է փոփոխությունները:

Ալեքս Էմերսոնը ճամփորդում է աշխարհի տարբեր երկրներում՝ փնտրելով շոկոլադի լավագույն մթերքները:

Նրա խոսքով, զբաղվում է իր սիրած աշխատանքով, որտեղ գոյություն ունի բացասական կողմ. շատ բարձր է ավելորդ քաշ հավաքելու ռիսկը: Ուստի նա շաբաթական մի քանի անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում վազքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում