ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առափնյա պահպանության աշխատակիցները Հոկոտա քաղաքի (Իբարակիի պրեֆեկտուրա) բնակիչների աջակցությամբ, անտեսելով ցուրտ եղանակն ու տեղատարափ անձրեւը, օգնություն են ցույց տալիս դելֆիններին, որոնք այսօր ափ են նետվել այդ շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջրից կաթնասունների դուրս նետման գոտին 10 կիլոմետր ձգվել Է ափի գծի երկայնքով. ընդհանուր առմամբ արդեն կա ավելի քան 150 առանձնյակ, որոնցից շատերը խորը վերքեր են ստացել լողափի ճալաքարերին դիպչելուց: Փրկարարական աշխատանքներին միացել են նաեւ տեղացի սերֆինգիստները: Այն դելֆիններին, որոնց մոտ զննման ժամանակ վնասվածքներ չեն հայտնաբերվել, բեռնում են ափամերձ պահպանության նավեր եւ ափից հեռու բաց թողնում ծովը:
Վիրավոր կենդանիներին զննության են տանում մասնագիտացված կլինիկաներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, տասնամյակներ շարունակ գիտնականները գլուխ են կոտրում լուծելու դելֆինների եւ կետերի՝ ցամաք նետվելու առեղծվածի պատճառները: Նկատվել Է, որ զանգվածային նետումներն 90 տոկոս դեպքերում համընկնում են արեգակնային ակտիվության նվազման շրջանների հետ:
Լուսանկարը`EPA