ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oxon Epidemiology-ից բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ճարպակալումը տարեց մարդկանց մոտ նվազեցնում Է ծերունական տկարամտության առաջացման վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գիտնականներն իրենք Էլ զարմացած Էին հետազոտության արդյունքներից: Նրանց եզրակացությունները հակասում են այդ հիվանդության բնույթի վերաբերյալ ընդհանուր ճանաչում գտած պատկերացումներին:
Հետազոտությանը մասնակցել են գրեթե 2 մլն բրիտանացիներ: Ինչպես ասված Է Lancet հանդեսում գիտնականների հրապարակման մեջ, նիհար մարդիկ ավելի մեծ չափով են ենթակա տարեց հասակում ծերունական տկարամտությամբ հիվանդանալու ռիսկին:
Իսկ առայժմ բժիշկները հիվանդության ռիսկը նվազեցնելու համար իրենց հիվանդներին տալիս են հին խորհուրդները՝ չծխել, զբաղվել սպորտով եւ հավասարակշռված սննդակարգ պահպանել:
Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2050 թվականը ծերունական տկարամտությունից տառապողների թիվը կհասնի 135 միլիոնի:
Լուսանկարը` http://nebolet.com/