Խճանկար

Համացանցում հայտնվել Է Բայդենի լուսանկարը՝ ծծակը բերանին

1 րոպեի ընթերցում

  Համացանցում հայտնվել Է Բայդենի լուսանկարը՝ ծծակը բերանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն անհարմար վիճակի մեջ Է հայտնվել Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրում կայացած պատվո արարողության ժամանակ, որտեղ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը դարձել Է Բրիտանական կայսրության Գերազանցության շքանշանի պատվավոր ասպետ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին, նա իր բերանն Է դրել 15-ամսյա երեխայի ծծակը:

Նախկին քաղաքապետը նստավայր Է ժամանել իր դստեր՝ Ջորջինա Բլումբերգի եւ թոռնիկի՝ Ջասպերի հետ: Արարողության ընթացքում Բայդենը որոշել Է պահել երեխային եւ գրկել Է նրան: Մի պահ փոխնախագահը տղայից վերցրել Է ծծակը, ինչով առաջացրել Է վերջինիս զարմանքը: Ջասպերի մայրը դա նկարել Է խցիկով, ինչից հետո լուսանկարը հրապարակել Facebook-ի իր Էջում: «Ի՞նչ անի տղան, երբ փոխնախագահը գողանում Է նրա ծծակը»,- գրել Է նա նկարի տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում