Խճանկար

Քեմբրիջի դքսուհի Քեյթը կրկին կծննդաբերի Սենտ Մերիում

2 րոպեի ընթերցում

Քեմբրիջի դքսուհի Քեյթը կրկին կծննդաբերի Սենտ Մերիում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեյթը պատրաստվում Է իր երկրորդ երեխային ծննդաբերելու Լոնդոնի արեւմուտքի Սենտ Մերի հիվանդանոցում, որտեղ երկու տարի առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը՝ արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թագավորական զույգն առայժմ չգիտի իր երեխայի սեռը, ասում են Բուկինհեմի պալատի ներկայացուցիչները: Ինչպես սպասվում Է, արքայազն Ուիլյամի կինը պետք Է ծննդաբերի ապրիլի երկրորդ կեսին:

Արքայազններ Ուիլյամը եւ Հարին նույնպես լույս աշխարհ են եկել Սենտ Մերի հիվանդանոցի մասնավոր թեւում:

Սենտ Մերին հայտնի Է իր բարձրակարգ փորձագետներով եւ վաղածին երեխաների համար բաժանմունքով: Հաստատության հիվանդասենյակներից մեկում մնալու առաջին օրվա համար անհրաժեշտ Է վճարել 5 հազար ֆունտ, յուրաքանչյուր լրացուցիչ գիշերն արժե հազար ֆունտ:

Այստեղ են ծնվել նաեւ արքայադուստր Աննայի՝ Գլոստերի դքսուհու եւ Քենթի արքայադստեր երեխաները:

2013 թվականի հուլիսի 22-ին Lindo Wing-ում լույս աշխարհ եկավ արքայազն Ջւրջը: Մանկիկը կշռում Էր 3,8 կիլոգրամ:

Հարյուրավոր լրագրողներ, լուսանկարիչներ եւ հեռուստալրագրողներ ամբողջ աշխարհից բառացիորեն պաշարել Էին հիվանդանոցը՝ լուրի սպասելով նրա ծնվելու մասին:

Ինչպես նշում Է արքունքին կից BBC-ի թղթակից Նիկոլաս Ուիտչելը, Քեմբրիջի դքսի եւ դքսուհու ներկայացուցիչները հուսով են, որ այս անգամ լրագրողները հիվանդանոցի մոտ կհայտնվեն լոկ այն ժամանակ, երբ կհաստատվի, որ ծննդկանին ընդունել են մասնավոր թեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում