Մշակույթ

Երգչուհի Մարիա Գուլեգինան Հայաստանում հանդես կգա համերգով

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Մարիա Գուլեգինան Հայաստանում հանդես կգա համերգով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գուլեգինան ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ:

Ծրագրում կհնչեն Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջիորդանոյի օպերաները:

Մարիա Գուլեգինան (աղջկական ազգանունը՝ Մեյթարջյան) ռուս օպերային երգչուհի է: Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ ուկրաինացի: Ծնվել է 1959 թվականին Օդեսայում: 1983 թվականից սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Հանդես է եկել տարբեր երկրներում, մի շարք մրցույթների դափնեկիր է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում