Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 26-ին՝ ժամը 16։22-ին, ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։
ՆԳՆ փրկարարական և ոստիկանական ծառայողները հատուկ տեխնիկայի օգնությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն ու փակել գազի բալոնի փականը: