Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հռոմ ժամանած բազմաթիվ հայերին և Հայ Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսներին

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագին ընդառաջ` Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 9-ին հանդիպել է Հայ Կաթոլիկ Եկեղեցու Հայրապետական Սինոդի (բարձրաստիճան հոգևորականների ժողով) անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն: Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր աղոթքում խնդրել է, որ աստվածային ողորմությունը «օգնի մեզ բոլորիս ճշմարտության և արդարության հանդեպ տածած սիրով ամոքել մեր վերքերը և հստակ քայլեր ձեռնարկել, որ հաշտություն և խաղաղություն հաստատենք ազգերի միջև, որոնք դեռ համաձայնության չեն հասել այդ վշտալի դեպքերի առնչությամբ»:

Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր ելույթում ողջունել է Հռոմ ժամանած բազմաթիվ հայերին, եպիսկոպոսներին, ինչպես նաև` աշխարհասփյուռ հայությանը: Նա հատկապես հիշատակել է այն երկրների գաղթօջախների հայությունը, որոնք Մեծ եղեռնի տարիներին ապահով հանգրվան են եղել հայ քրիստոնյաների համար, սակայն այժմ իրենք են գտնվում վտանգի տակ:

Սուրբ հայրը խոսել է նաև Հայաստանում քրիստոնեության երկարամյա պատմության, նրա հոգևոր և մշակութային հարուստ ժառանգության մասին, որ թվագրվում է դեռևս 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին պետությունը:

Ամփոփելով խոսքը` Ֆրանցիսկոս պապը հարգանքի տուրք է մատուցել բոլոր նրանց, ովքեր ջանքեր չեն խնայել «մեծ հանցագործության» տարիներին հայ ժողովրդի տառապանքները թեթևացնելու համար, և հատկապես Բենեդիկտոս 15-րդ պապին, ով կոտորածները կանխելու նպատակով ժամանակին բանակցություններ է վարել Օսմանյան կայսրության ղեկավարների հետ:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը