ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան և գտնում է, որ այս պահին Հայաստանը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ Քիմ Քարդաշյանը աշխարհով մեկ հայտնի անձնավորություն է, և հայ ազգը պետք է հպարտ լինի նրա այցով, քանի որ այս պահին Հայաստանը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: «Նա աշխարհահռչակ տիկին է, և մենք պետք է նրա համար պատշաճ ընդունելություն կազմակերպենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այն հայերը, ովքեր աշխարհի մակարդակով մեծ ճանաչում ունեն, իրենց գործունեությամբ էականորեն նպաստում են հայ ժողովրդի համար բարեկեցիկ ապագայի ապահովմանը:
Հարցին, թե գեղեցի՞կ կին է Քիմ Քարդաշյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինձ համար բոլոր կանայք գեղեցիկ են»: