Խճանկար

Գալուստ Սահակյանը կրկին սխալ արտասանեց Էնֆիաջյանի ազգանունը և հումորով շտկեց իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը կրկին սխալ արտասանեց Էնֆիաջյանի ազգանունը և հումորով շտկեց իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կրկին դժվարացավ արտասանել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը: ԱԺ նախագահը հայտարարեց, որ խորհրդարանը սկսում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկումը, և, երբ ընթերցում էր հայտարարության նախագծի հեղինակների անունները, նա կրկին խնդիրներ ունեցավ Վահե Էնֆիաջյանի ազգանունն արտասանելու հետ՝ արտաբերելով «Էնֆիջյան» ազգանունը:

Երբ դահլիճից հայտնեցին, որ Էնֆիաջյանի ազգանունը կրկին սխալ է արտասանել, Գալուստ Սահակյանը ժպտալով ասաց. «Էլի սխալ ասեցի՞… Էնֆիաջյան», ինքն իրեն ուղղեց ԱԺ նախագահը:

Իրավիճակն ամբողջությամբ շտկելու համար Գալուստ Սահակյանն իրեն հատուկ հումորով մի առաջարկ էլ արեց. «Ես կարծում եմ, որ բոլորս ինչ-որ մի ժամանակ պիտի հայկական դարձնենք մեր ազգանունները»:

ԱԺ նախագահը պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունն արտասանելու հետ կապված խնդիրներ էր ունեցել նախորդ քառօրյայի ընթացքում, ինչից պատգամավորը նեղսրտել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում