Խճանկար

Աշխարհի ամենաառողջ երկիրը Կատարն է

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենաառողջ երկիրը Կատարն է

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 24/7 Wall St. ընկերությունը կազմել է ամենաառողջ և ամենաանառողջ երկրների վարկանշային աղյուսակը՝ հիմնվելով Համաշխարհային առողջապահության կազմակերպությունից, Համաշխարհային բանկից և հանրային ծառայություններից ստացված տեղեկությունների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ուսումնասիրության համաձայն, որում ընդգրկվել են 172 երկրներ, առողջության լավագույն ցուցանիշները գրանցվել են Կատարում՝ փոքր և հարուստ նավթային երկրում: Կատարում առողջապահության ծախսերը մեկ անձի հաշվարկով գերազանցել է երկու հազար դոլարը:

Փորձագետները նաև նշել են երկրում գործազրկության ցածր մակարդակը և բժշկական ծառայության ընդհանուր բարձր որակը:

Առողջապահության ոլորտում մյուս լավագույն ինը երկրներն են Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Ճապոնիան, Իսլանդիան, Ավստրիան, Սինգապուրը, Շվեդիան և Ավստրալիան;

Ամենացածր ցուցանիշներով երկրների ցանկը գլխավորել է Սուդանը, որտեղ կյանքի միջին տևողությունեը 60 տարուց մի փոքր ավելի է: Ցանկը եզրափակել է Բոստվանան, որտեղ կյանքի միջին տևողությունը 50 տարին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում