Խճանկար

Չինաստանի կենդանաբանական այգում ամուրյան վագրը հինգ ձագ Է ունեցել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի կենդանաբանական այգում ամուրյան վագրը հինգ ձագ Է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս - արեւելքում գտնվող կենդանաբանական այգում բնակվող ամուրյան վագրը հինգ ձագ Է ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը: «Վեցամյա Էգ վագրն ապրիլի 1-ին հինգ ձագ Է ունեցել Շենյան քաղաքի՝ Լյաոնինի նահանգի վարչական կենտրոնի արգելոցում»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Ամուրյան վագրը, որն աշխարհում ամենախոշորն Է, գրանցված Է Միջազգային կարմիր գրքում, նրա որսն արգելված Է: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, գիշատչի բնաջնջումը եւ դրա բնակության վայրերի ոչնչացումը հանգեցրել են այն բանին, որ 100 տարում առանձնյակների թիվը կրճատվել Է մինչեւ 50, եւ XX դարի 40-ական թվականներին ամուրյան վագրը հայտնվել Է անհետացման եզրին:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում