Փորձաքննությունը մեղսունակ Է ճանաչել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Պերմյակովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում Է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ, մեղսունակ Է ճանաչվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

«Հետաքննության հանձնարարությամբ կատարված հոգեբանական փորձաքննությունը մեղսունակ Է ճանաչել զինծառայողին: Նա հանցագործությունը կատարելու պահին լիովին գիտակցել Է իր գործողությունները»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ փորձաքննությունն անցկացվել Է ստացիոնար կարգով, Գյումրիում ռուսական ռազմակայանի տարածքում, որտեղ եւ հսկողության տակ Է պահվում Պերմյակովը: «Փորձագետները հայտնաբերել են որոշակի հոգեկան շեղումներ եւ խանգարումներ, բայց ընդհանուր առմամբ նա մեղսունակ Է ճանաչվել»,-ասել Է աղբյուրը:

Նա պարզաբանել Է, որ եթե զինծառայողն անմեղսունակ ճանաչվեր, նա օրենքով կազատվեր քրեական պատասխանատվությունից եւ դատարանի որոշմամբ կարող Էր հարկադիր բուժման ուղարկվել հոգեբուժարան:

«Այժմ բոլոր հիմքերը կան նրան վերջնական տեսքով մեղադրանքներ առաջադրելու, ինչպես նաեւ հետագայում մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Պերմյակովի նկատմամբ դատը բաց ռեժիմով տեղի կունենա Հայաստանում՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում:

Հայերեն English Русский

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ