Միջազգային

ԵԱՏՄ-ի երկրները տեխզննման որակի բարելավման խումբ կստեղծեն

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի երկրները տեխզննման որակի բարելավման խումբ կստեղծեն

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները պլանավորում են Տեխզննման միջազգային կոմիտեին (CITA) առընթեր ստեղծել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողության եւ տեխզննման որակի բարելավման եվրասիական կոնսուլտատիվ խումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ապահովագրորդների համառուսաստանյան միության (ԱՀՄ) եւ Ռուսաստանի ավտոապահովագրորդների միության (ՌԱՄ) մամուլի ծառայություն:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, խմբի ստեղծման առաջարկը ապրիլի 8-ին հավանության Է արժանացել ԵԱՏՄ-ի երկրների տրանսպորտային միջոցների տեխզննման կարգավորիչների խորհրդակցությունում: «Եթե նման խումբ ստեղծվի, ԵԱՏՄ-ի երկրները կկարողանան ավելի լայնորեն օգտվել միջազգային փորձից եւ տեխզննման ոլորտի լավագույն պրակտիկաներից»,-պարզաբանել Է ԱՀՄ-ի եւ ՌԱՄ-ի նախագահ Իգոր Յուրգենսը:

Խմբի գործունեության հիմնական ուղղությունը կդառնա Եվրասիայի երկրների տարածաշրջաններում CITA-ի խնդիրների առաջշարժումը՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների տեխզննման ազգային համակարգերի պահանջմունքներն ու զարգացման առանձնահատկությունները:

CITA-ն ստեղծվել Է 1958 թվականին՝ նպատակ ունենալով աշխարհի բոլոր տարածաշրջաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողության եւ տեխզննման որակի բարելավման արդյունավետ համակարգի ստեղծումը՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության մարարդակը բարձրացնելու համար: Դրա անդամներ են 120-ից ավելի ազգային կազմակերպություններ:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում