Արագածոտնում հակակարկտային կայաններից արձակվել է 586 կրակոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայաններից Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի համայնքներում իրականացվել է 586 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, կրակոցներն իրականացվել են ապրիլի 9-ին` ժամը 08.40-ից մինչև 09.00-ն:
Կարդացեք հոդվածը` Русский