Սահմանամերձ գյուղերի խնդիրները ՏԿԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում երկօրյա այցի շրջանակներում ապրիլի 9-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանը, ՊՆ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Քննարկվել են սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման և քաղպաշտպանության հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
Հանդիպումից հետո նախարար Երիցյանը կայցելի Տավուշի մարզի Չինար, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղեր՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար: