Քիմ Քարդաշյանի այցից հետո ամերիկյան Hello ամսագիրը Հայաստանը հայտարարել է այցելության լավագույն վայր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշել է, որ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը փոքրիկ Նորթ Ուեսթին Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն տանելուց հետո, դստերն իր հետ է վերցրել իր պատմական հայրենիք առաջին այցելությանը:

Պարբերականը նաև ընդգծել է, որ ապրիլի 8-ի երեկոյան քրոջ և ընտանիքի հետ Հայաստան ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը: Այդ իսկ պատճառով նա իր այցելությունը իրականացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկից երկու շաբաթ առաջ:

Hello պարբերականը հոդվածում իր ընթերցողներին նաև հակիրճ ներկայացրել է համաշխարհային լայն հասարակության համար դեռ վատ հայտնի Հայաստանի այնպիսի գանձերը, ինչպիսիք են Երևանը իր սրճարաններով և թանգարաններով, Դեբեդի կիրճը Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրներով, Գորիսը իր «քարե անտառով», Արագածը Ամբերդով ու Բյուրականի աստղադիտարանով, Տաթևի վանքը:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը