Հասարակական

Տաշիրի արտադպրոցական կենտրոնում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Տաշիրի արտադպրոցական կենտրոնում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 9-ին`ժամը 01.14-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցում` մշակույթի տանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի փողոցի թիվ 1 հասցեում` արտադպրոցական կենտրոնում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.29-ին, մարվել`03.55-ին: Այրվել է փայտե սենյակ` 23 քմ. աթոռ, սեղան և փայտ՝ 1 խմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում