Քաղաքականություն

Կարինե Աճեմյանը Միջխորհրանական միության գործընկերներին կոչ է արել դատապարտել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Կարինե Աճեմյանը Միջխորհրանական միության գործընկերներին կոչ է արել դատապարտել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը տարբեր երկրների իր գործընկերներին կոչ է արել իրենց խորհրդարաններում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցն ու դատապարտել այն: Պատգամավորը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին ելույթ է ունեցել Միջխորհրանական միության Խաղաղության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար բյուրոյի նիստի ժամանակ: «Դա միակ հարթակն էր, ուր կարողացա ներկայացնել հարցը: Խոսեցի մեր ծրագրերի մասին, ինչպես նաև կոչ արեցի, որ իրենք իրենց խորհրդարաններում ևս դատապարտեն և խոսեն Հայոց ցեղասպանության մասին, քանի որ դա միակ ձևն է, որ էլ չկրկնվեն ցեղասպանությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավորը:

Կարինե Աճեմյանն անմոռուկ է նվիրել իր այն գործընկերներին, և համոզված է, որ նրանք կրելու են այն:

ՀՀ ԱԺ պատգամավորը, ով այս տարի միայնակ է ներկայացրել Հայաստանը Միջխորհրդարանական միության լիագումար նիստին, հանդիպել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակության հետ: Մասնավորապես, Սիրիայի խորհրդարանի խոսնակին Կարինե Աճեմյանը ներկայացրել է սիրիական պատերազմի արդյունքում Հայաստանում հաստատված սիրիահայերի վիճակը, նրանց կարիքները, տարվող աշխատանքը:

Մարտի 26-ից ապրիլի 1-ին Վիետնամում կայացել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են 145 երկրների խորհրդարանականներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում