Խճանկար

Երիտասարդ ինդոնեզացին հազար կիլոմետր Է անցել՝ գտնվելով ինքնաթիռի շասիի խորշում

2 րոպեի ընթերցում

Երիտասարդ ինդոնեզացին հազար կիլոմետր Է անցել՝ գտնվելով ինքնաթիռի շասիի խորշում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ինդոնեզացի Մարիո Ստեւան Ամբարիտան ապրիլի 7-ին, անտոմս ճամփորդելով, շուրջ հազար կիլոմետր Է անցել Garuda Indonesia ազգային ավիաընկերության ռեակտիվ ինքնաթիռի շասիի չհերմետիզացված խորշում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել Է ավիաընկերության ղեկավարներից մեկը՝ Պուջոբրոտոն:

Ինքնաթիռում, որը Ջակարտա չվերթն Էր իրականացնում Ռիաու Պականբարու նահանգի մայրաքաղաքից, «նապաստակի» առկայության մասին հայտնի Է դարձել միայն այն բանից հետո, երբ երիտասարդն իր քաշածից երերալով իջնում Էր վայրԷջքային գոտի:

«Օդանավակայանի աշխատակիցները տեսել են, թե ինչպես Է նա գալիս ինքնաթիռից, եւ բռնել են նրան»,-Պուջոբրատոյի խոսքը մեջբերել Է InfoMedan.Net ինտերնետ պորտալը:

Ամբարիտային սկզբում հիվանդանոց են տեղափոխել թթվածնի քաղցի հետեւանքների եւ թեթեւ վերքերի պատճառով, բայց, համոզվելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխել են ոստիկանական տեղամաս:

Ինդոնեզական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ արկածներ որոնողը 21 տարեկան հասակում այդ բարձրության վրա ճանապարհորդությանը շուրջ մեկ տարի պատրաստվել Է նախորդ անհաջող փորձից հետո: Նա Համացանցում հատուկ պարզել Է, թե ինչպես կարելի Է թաքնվել օդանավի շասիի խորշում. թռիչքի նախօրյակին՝ ցերեկը, հաղթահարել Է Պականբարուի օդանավակայանի շրջակա պարիսպը եւ կարողացել Է աննկատ մնալ մինչեւ ինքնաթիռի մեկնարկը:

«Նա ասում Է, թե ցանկանում Էր տեսնել Ջոկովիին (Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին)»,-պարզաբանել Է մայրաքաղաքի «Սուկառնո-Խատտա» օդանավակայանի ներկայացուցիչ Սուտրիսնան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում