Խճանկար

Դուբայում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ բուրգերը

1 րոպեի ընթերցում

Դուբայում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ բուրգերը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում շարունակում են շքեղության համաշխարհային ռեկորդներ գրանցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս անգամ ռեկորդ է սահմանվել Դուբայի «Galleries Lafayette» ռեստորանում, որտեղ պատրաստվել է աշխարհում ամենաթանկ բուրգերը: Ռեստորանը գտնվում է Dubai Mall առևտրի կենտրոնում, որտեղ կայացել է բարեգործական ակցիա և խոհարարական շոու: Բուրգերում չեն ներառվել թանկարժեք մթերքներ: Բաղադրության մեջ ընդգրկվել են քունջութով վարդագույն հաց, կոտլետ, սալաթ, թթու վարունգ և սոուս: Ուտեստի արժեքը բարեգործական աճուրդում, որը տևել է 45 րոպե, հասել է մինչև 25 հազար 960 դիրհամի, որը համարժեք է 7 հազար ԱՄՆ դոլարի:

Ամենաթանկարժեք բուրգերը պատրաստել է շեյխ Մուհամմադ բն Աբդ Ալլահ ալ Թամին՝ ԱՄԷ-ում «Pink Caravan» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր Լաս Վեգասում, որտեղ պատրաստված բուրգերը վաճառվել էր 5 հազար դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում