Ֆրանսիան վերադարձրել է աշխարհի առաջին տուրիստական ուղղության տիտղոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան 2014 թվականին վերադարձրել է աշխարհի առաջին տուրիստական ուղղության տիտղոսը. մեկ տարվա ընթացքում երկիր են այցելել 83,7 մլն զբոսաշրջիկներ, ինչը 0,1 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի 1,7 տոկոսով նվազել է Ֆրանսիա այցելող եվրոպացի զբոսաշրջիկների թվաքանակը, բայց 16 տոկոսով ավելացել է Ասիայի երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Մասնավորապես, Չինաստանից զբոսաշրջիկների թվաքանակն ավելացել է 61 տոկոսով: Դրա պատճառը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով, այցագրային ընթացակարգի պարզեցումն է. չինացի զբոսաշրջիկներն այժմ կարող են Ֆրանսիայում այցագիր ձեւակերպել 24 ժամվա ընթացքում:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում նույնպես, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, Ասիայից ճանապարհորդների թվաքանակի աճ է արձանագրվել՝ Հնդկաստանից՝ 38 տոկոսով, Չինաստանից՝ 65 տոկոսով:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում