Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարների ցուցահանդես կբացվի

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարների ցուցահանդես կբացվի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայկական համագումարը, համագործակցելով Հայ ազգային ինստիտոիտի (ANI) և Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարանի (AGMA) հետ, «Հայոց ցեղասպանության իկոնիկ նկարները» խորագրով ցուցադրություն է կազմակերպելու Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական համագումարից, ցուցադրութունը բաց կլինի ապրիլի 22-ին և 24-ին:

Ցուցադրության լուսանկարները պատկերում են Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ իրականացված դաժանությունները: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայոց ցեղասպանության իրականացման ողջ ընթացքն ու դաժանությունները` բռնագաղթը, մահապատիժները, կոտորածները, սովամահությունը, բնաջնջումն ու ավերածությունները»,- նշել է Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

Լուսանկարները վերցված են տարբեր արխիվներից, աղբյուրներից, անհատներից, այդ թվում նաև` ԱՄՆ Ազգային արխիվից, Կոնգրեսի գրադարանից, Մերձավոր Արևելքի հիմնադրամից, ՀՀ Ազգային արխիվից և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում