Հասարակական

Վրաստանի տարածքում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի տարածքում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 8-ին` ժամը 07.53-ին, Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ Մարնեուլի-Շուլավերի-Սադախլո ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի 09 BR 099 պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոմեքենան շրջվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուղևորներ Ա. Գ.-ն, Ա. Ա.-ն և Դ. Ա.-ն տեղափոխվել են Մարնեուլի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում