Խճանկար

Հնդկաստանում կինը կոկորդիլոսի հարձակումից փրկել է 18-ամյա դստերը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում կինը կոկորդիլոսի հարձակումից փրկել է 18-ամյա դստերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Վիշվամիտրի գետի ափին գտնվողոչ մեծ գյուղերից մեկում 58-ամյա կինը պայքարել է կոկորդիլոսի դեմ՝ հանուն 18-ամյա դստեր փրկության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կինը գետում հագուստ լվանալու ժամանակ չի կասկածել, թե ինչպիսի վտանգ է սպառնում իրենց: Աննկատ լողացող կոկորդիլոսը դուրս է եկել ջրից և բռնել աղջկա ոտքից: Նա փորձել է զոհին քաշել դեպի գետը: Մայրը սկսել է լվացքի համար նախատեսված փայտով հարվածել կոկորդիլոսին: Համարձակ և անսպասելի հարձակումը ստիպել է կոկորդիլոսին թողնել աղջնակի ոտքը:

Տասնութամյա աղջկան հաջողվել է խուսափել ծանր վնասվածքներից:

Տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել չմոտենալ գետին՝ զգուշանալով վտնագավոր կենդանու հարձակումներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում