ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի նախագահ Թիմ Քուկը իր ընկերության աշխատակիցներին նամակ Է ուղարկել՝ առաջարկելով կես գնով պատվիրել նոր գաջեթը՝ Apple Watch ժամացույցը, որը վաճառքի Է հանվելու ապրիլի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9to5mac հրատարակությունը, որը հրապարակել Է Քուկի նամակի տեքստը:
«Մեր արտադրանքը մարդկանց կյանքն այնպես Է հարստացնում, ինչպես ուրիշ ոչ մեկը, եւ մենք կարծում ենք, որ Apple Watch-ը գնորդներին այնպիսի բավականություն կպատճառի, որը շատերը նույնիսկ չեն Էլ կարող պատկերացնել»,-նամակում գրել Է Քուկը: Աշխատակիցներից ժամացույցների գնման նախնական պատվերների ընդունումն Apple-ը կսկսի ապրիլի 10-ին՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում նախնական պատվերների մեկնարկի հետ միասին:
Աշխատակիցների համար ժամացույցի կես գնով զեղչը ամենաշռայլ քայլը չԷ Apple-ի պատմության մեջ: 2007 թվականին iPhone-ի առաջին վաճառքների սկսվելու հետ միասին բոլորը, ովքեր այն ժամանակ աշխատում Էին ընկերությունում, նորույթն ստացել են անվճար: Իսկ ահա 2010 թվականին առաջին iPad-ների գնման համար ընկերությունում աշխատակիցների համար զեղչեր չառաջարկեցին: Ի դեպ, գնելով Apple Watch, աշխատակիցները կկարողանան տնտեսել նույնիսկ ավելի շատ, քան անվճար սմարթֆոնների դեպքում: Ամենաթանկ iPhone-ներն արժեն հազար դոլարից ոչ ավելի, Apple-ի ժամացույցները 17 անգամ ավելի թանկ են ոսկե կորպուսով մոդելի համար:
Apple-ի խելացի ժամացույցները վաճառքի կհանվեն ապրիլի 24-ին: Դրանք կներկայացվեն երկու տարբերակով՝ 38 եւ 42 միլիմետրանոց Էկրաններով: Տարբեր մոդելների ժամացույցների գինը կկազմի 350 դոլարից մինչեւ 17 հազար դոլար:
Լուսանկարը` AFP